Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցանկանում են անօրինականություններն օրինականացնել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «E-draft» հարթակում հրապարակվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս նախագիծը համարյա թե ամբողջովին չի համապատասխանում ո՛չ աշխատանքի միջազգային կազմակերպության նորմերին, ո՛չ մեր Սահմանադրությանը: Նա հիշեցնում է, որ այդ նախագիծը մի անգամ մերժվել է:

«Այն ավելի մեծ նախագիծ էր, որից նախարարությունն առանձնացրել և ներկայացրել է այն հատվածը, որին արհմիությունները, քաղհասարակության զգալի հատվածը դեմ էին արտահայտվել», - ասում է Ասատրյանը՝ ընդգծելով, որ նախագծի հետ կապված խնդիրները շատ են: «Արտաժամյա աշխատանքն ուզում են դարձնել կողմերի համաձայնությամբ և հանել բոլոր սահմանափակումները, որոնք կան գործող աշխատանքային օրենսգրքով:

Գործող օրենսգրքում կան նշված հատուկ դեպքեր, երբ կարելի է մարդկանց ներգրավել արտաժամյա աշխատանքի: 

Այս պահին սա էլ է խնդրահարույց, բայց այս նախագծով սա էլ համարյա թե վերացվում է: Արտաժամյա աշխատանքն անպայման պետք է սահմանափակում ունենա, որովհետև աշխատողները չեն կարող գիտակցել իրենց առողջությանը սպառնացող վտանգը: 

Օրենքն այս հարցը պետք է կարգավորի: Այսօր էլ նման դեպքեր արձանագրվում են, և օրենքը խախտվում է: Օրինակ, գործատուն աշխատողին ասում է՝ ուրիշ մարդ չընդունեմ աշխատանքի, դու շաբաթ-կիրակի էլ աշխատի, քեզ շատ կվճարեմ: Գործատուն սա փաստաթղթային չի ձևակերպում, բանավոր պայմանավորվածությամբ այս մարդն աշխատում է, բայց օրենքով նախատեսված հավելավճարը չի ստանում: Հիմա այս նախագծով ուզում են այդ անօրինականություններն օրինականացնել»,- ընդգծում է արհմիության նախագահը:

Խոսելով աշխատողների իրավունքների պաշտպանության մասին՝ անդրադառնում ենք այդ հարցում արհմիությունների դերին: Ասատրյանը նշում է, որ հասարակության մեջ սխալ պատկերացումներ կան արհմիությունների մասին:

«Նախկին կառավարությունները, երբ նման նախագծերով հանդես էին գալիս, ասում էին՝ սա կօգնի, որ արհմիություններն ուժեղանան: Կարծես թե ուզում էին այս կերպ շահագրգռել արհմիություններին: Սակայն արհմիությունն աշխատողների միավորում է:

Հիմա, եթե կոնկրետ կազմակերպությունում աշխատողները թույլ են, գործատուի վրա ազդելու օրինական լծակներ չունեն, նույնիսկ չունեն գործադուլի հնարավորություն, որովհետև մեր օրենքում գործադուլի կատարման գործընթացներն այնպես են սահմանված, որ իրականում հնարավոր չէ այդ գործադուլն օրինական իրականացնել, այս դեպքում նման նախագծերը չեն կարող օգնել, որ արհմիությունն ուժեղանա: 

Արհմիությունը հանրապետական կամ ճյուղային մակարդակով կարող է հանդես գալ հայտարարություններով և հայտարարել, որ այս նախագիծն, օրինակ, չի կարելի ընդունել:

Մեզ շատ դեպքերում հաջողվել է կանխել տարբեր նախագծերի ընդունումը, որովհետև կա միջազգային գործընկերություն, որը սատարում է մեզ, աշխատանքի միջազգային կազմակերպություն, որի կոնվենցիաները մեր պետությունում վավերացված են, և, ուզեն-չուզեն, որոշ չափով պետք է կատարեն: Այս գործառույթը արհմիություններն անում են, բայց կոլեկտիվում, որտեղ արհմիություն չկա կամ աշխատողներն արհմիության անդամ չեն, խնդիրները լուծելը բարդ է: 

Դրա համար նման հարցերն անպայման պետք է կարգավորվեն օրենսդրությամբ, պետությունն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: Ի վերջո, արհմիությունը գործատուին որևէ բան պարտադրելու լծակ չունի»,պարզաբանում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքին՝ Ասատրյանը նշում է, որ այն շատ վատը չէ, նույնիսկ որոշ առումներով լավն է, որովհետև աշխատողների համար որոշակի դրական պայմաններ է նախատեսում: «Փոփոխությունների կարիք, իհարկե, կա: Օրինակ, օրենսգրքի մի բաժինը վերաբերում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, որոնց մի մասն են արհմիությունները: Այստեղ խնդիր կա պետական ոլորտի աշխատողների համար: Կա խնդիր գործադուլների մասով և այլն:

Կարճ ասած՝ օրենսգիրքը դեկլարատիվ գրված է, բայց չկա մեխանիզմ դրա իրագործման համար: Եթե ուզում ենք ունենալ սոցիալական պետություն, աշխատողների իրավունքների, շահերի պաշտպանություն և արդյունավետ ներկայացում նաև արհմիությունների տեսանկյունից, ապա կա փոփոխության կարիք», եզրափակում է Անահիտ Ասատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան