Արարատում 70-ամյա տղամարդը բալ հավաքելիս ինքնաշեն աստիճանից վայր է ընկել ու մահացել. նրան հայտնաբերել է կինը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում, այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի այգիներից մեկում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Գառնիկ Շ.-ի դին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն այգում բալ հավաքելիս է եղել, երբ ինքնաշեն աստիճանը անզգուշաբար ճոճվել է, և ծերունին ընկել է ցանկապատի վրա տեղադրված երկաթե ամրանի վրա: Նրան վիրավոր հայտնաբերել է կինը, սակայն, մինչ կժամանեին բժիշկները, Գառնիկ Շ.-ն մահացել է։

1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



