Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից երկու անձ է բերվել ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից երկուսը բերվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ այդ անձինք բերվել են տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բերվածներից մեկը Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է, մյուսը՝ Քոչարյանի խափանման միջոցը դարձյալ կալանք սահմանել պահանջող քաղաքացիներից:
Ոստիկաններից մեկը մանրամասնեց նաև, որ բերվածներից մեկն ալկոհոլ օգտագործած է եղել, սակայն ստույգ չի նշվում՝ ով:
Նշենք, որ դատարանի դիմաց քաղաքացիներից մեկը փորձում էր ստվարաթուղթ կախել ծառից, որի վրա ինչ-որ բան էր պատկերված, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին՝ հորդորելով չսրել իրավիճակը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



