Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհատականության թեստ` երջանկության հոգեբանից

ԼԱՅՖ

Առանց մտածելու, միայն զգացողությամբ ընտրեք նկարը, որը Ձեզ ավելի հմայիչ է թվում:

kru_640x433

1. Առատաձեռն և բարոյական- Դուք ձգտում եք դառնալ ամենալավը: Դուք բարձրագույն ամբիցիաներ և ստանդարտներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է, բայց ավելի դժվար է Ձեզ` ինքներդ Ձեր հետ: Դուք ջանադրաբար աշխատում եք, բայց էգոիստ չեք: Դուք աշխատում եք, որովհետև ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի դեռ Ձեզ չեն վիրավորել: Դրանից հետո… չեք դադարում սիրել: Շատ քիչ մարդիկ կարող են ըստ արժանավույն գնահատել այն ամենը, ինչ Դուք անում եք:

2. Հմայիչ և ճշմարտացի- Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել ուրիշների մասին: Դուք հավատում եք ազնիվ աշխատանքին և հեշտությամբ Ձեզ վրա պարտավորություն եք վերցնում: Դուք լավ բնավորություն ունեք: Դուք վառ, արագ և սրամիտ մարդ եք:

3. Խելացի և մտախոհ- Դուք գերազանց մտածող եք: Ամենակարևորը Ձեր մտքերն ու գաղափարներն են: Ձեր հայացքները և տեսությունները Դուք քննում եք միայնության մեջ: Դուք լեզու եք գտնում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Դուք երբեք մակերեսային չեք լինում: Դուք փորձում եք անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ եթե հասարակության մեծ մասը համաձայն չէ Ձեզ հետ:

4. Խորաթափանց և փիլիսոփայական- Դուք յուրահատուկ հոգի եք: Ձեր կողքին չկա մեկը, ով գոնե մի փոքր նման է Ձեզ: Դուք ինտուիտիվ եք և մի փոքր զվարճալի: Ձեզ հաճախ ճիշտ չեն հասկանում և դա վիրավորում է Ձեզ: Ձեզ անձնական տարածություն է պետք: Դուք մարդ եք, ով ընդգծված տեսնում է կյանքի լուսավոր և մութ կողմերը: Դուք շատ էմոցիոնալ եք:

5. Վստահ և իշխող- Դուք շատ անկախ եք: Ձեր սկզբունքն է՝ «Ինքս կանեմ»: Հույսներդ դնում եք միայն Ձեզ վրա: Դուք գիտեք՝ ինչպես ուժեղ մնալ Ձեր և այն մարդկանց համար, ում սիրում եք: Դուք գիտեք, թե ինչ եք ուզում: Միակ բանը, ինչ պահանջում եք մարդկանցից` անկեղծությունն է: Դուք պատրաստ եք ճշմարտության:

6. Հմայիչ և եռանդուն- Դուք ուրախ մարդ եք: Դուք ներդաշնակության մեջ եք ամբողջ աշխարհի հետ: Դուք էնտուզիազմով լի եք: Դուք միշտ «կողմ եք»: Հաճախ զարմացնում եք մարդկանց: Բայց ինչ անել՝ Դուք միշտ այնպիսին եք, ինչպիսին կաք:

Ձեզ ամեն ինչ հետաքրքիր է և Դուք հեշտությամբ տարվում եք: Եթե ինչ-որ բան Ձեզ հետաքրքում է՝ Դուք այն պետք է մանրամասնորեն ուսումնասիրեք:

7. Երջանիկ և անխռով- Դուք նրբազգաց, հասկացող մարդ եք: Դուք լսում եք ուշադիր և առանց դատապարտելու: Դուք կարծում եք, որ ամեն մարդ իր ճանապարհն ունի այս կյանքում: Դուք հեշտությամբ եք ընդունում դեպքերը և մարդկանց: Դուք հազվադեպ եք անհանգստանում: Դուք միշտ լավ եք անցկացնում ժամանակը, ընդ որում՝ երբեք չեք շեղվում Ձեր ճանապարհից:

8. Բարի և զգայուն- Դուք հեշտությամբ եք հարաբերություններ կառուցում մարդկանց հետ: Շատ ընկերներ ունեք և սիրում եք նրանց կյանքն ավելի լավը դարձնել: Տաք և լուսավոր աուրա ունեք: Մարդիկ շատ հանգիստ են իրենց զգում Ձեր ներկայությամբ: Դուք ամեն օր մտածում եք` ինչպես դառնալ ավելի լավը: Ուզում եք լինել հետաքրքիր, խորաթափանց և յուրահատուկ: Ձեզ համար սերն անհրաժեշտություն է: Դուք պատրաստ եք սիրել նաև նրանց, ովքեր Ձեզ չեն սիրում:

9. Լավատեսությամբ լի և հաջողակ- Դուք հավատում եք, որ կյանքը նվեր է և փորձում եք անել ինչքան հնարավոր է շատ և օգտվել ինչքան հնարավոր է շատ այն ամենից, ինչ տրված է Ձեզ: Դուք հպարտանում եք նրանով, ինչին հասել եք կյանքում: Նրանց հետ, ում սիրում եք, պատրաստ եք կիսել ամեն ինչ: Դուք շատ առողջ հայացք ունեք կյանքի նկատմամբ: Դուք տեսնում եք, որ բաժակը կիսով չափ լիքն է: Դուք օգտագործում եք յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի ներեք, սովորեք և աճեք: Կյանքը չափազանց կարճ է այլ բաներ անելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Աղբյուրը` 168.am

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները