Հափշտակել էր ավտոմեքենա եւ վաճառել համագյուղացուն. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի 10 հասցեի մոտից գողացել են «ՎԱԶ-21099» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ ավտոմեքենան հափշտակել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 45-ամյա մի բնակիչ եւ վաճառել նույն գյուղի մեկ այլ բնակչի:
Հունիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



