Քարերով ջարդել են շտապօգնության մեքենայի ապակիները. Արսեն Թորոսյանը գրառում է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա եւ քարերով ջարդել մեքենայի ապակիները եւ հայելիները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախնականա տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։
Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը եւ կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։
Զրո հանդուրժողականություն բռնությանը»,–գրել է նա։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



