Բժիշկները ստեղծել են աշխարհում առաջին ինսուլինային դեղահաբը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է.
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սանտա Բարբարայի համալսարանի բժիշկները ստեղծել են աշխարհում առաջին դեղահաբը, որը հնարավորություն է տալիս ինսուլինը հասցնել օրգանիզմին առանց ներարկում կատարելու։ Դա պետք է հոգեբանորեն հեշտացնի այդ հորմոնի օգտագործումը։ Այս մասին հայտնել է Օրլանդոյում ԱՄՆ Դեղագործների ասոցիացիան։
Սանտա Բարբարայում գործող Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Սամիր Միտրագոտրին հայտարարել է, որ երբ իրենք խոսում են դիաբետի մասին, մեծ կարևորություն են տալիս օրալ ճանապարհով ինսուլինն օրգանիզմին հասցնելուն։
Նա հավելել է, որ դիաբետից տառապողներն այսօր հարկադրված են օրական 7 անգամ ընդունել ինսուլին, ինչը հաճախ մեծ խնդիր է դառնում նրանց համար, իսկ նոր դեղահաբը կլուծի այդ խնդիրը։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



