Արգենտինայում և Ուրուգվայում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի և Ուրուգվայի բնակիչները կիրակի առանց էլեկտրականության են մնացել էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանման պատճառով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի տեղեկացրել է արգենտինական Edenor էներգամատակարար ընկերությունը:
Ինչպես ասվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառը երկու լատինամերիկյան երկրում դեռևս պարզ չէ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում վերսկսվել են էներգիայի մատակարարման աշխատանքները, որոնք մի քանի ժամ կտևեն: Ուրուգվայում այն նույնպես վերականգնվում է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



