«Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» փորձեր են ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար, հաղորդում է Mirror-ը։
Երկու ակումբներն էլ «Լիվերպուլին» Սալահի տրանսֆերի համար առաջարկել են 168 միլիոն եվրո։ Սակայն 27-ամյա եգիպտացի ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից։
«Լիվերպուլի» ղեկավարության եւ մարզչական շտաբի ռազմավարությունն է չվաճառել առաջատարներից որեւէ մեկին։
Ավարտված մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



