Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրյուսելում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների: Այս մասին նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է.

«Մենք այսօր շատ արդյունավետ քննարկում ունեցանք Հայաստան-ԵՄ գործընկերային խորհրդի երկրորդ հանդիպման շրջանակներում: Մենք մտքեր փոխանակեցինք հարցերի լայն շրջանակի  շուրջ՝ քաղաքական հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ոլորտային համագործակցություն, զարգացում եվրոպական գործընկերության շրջանակներում:

Մենք եւս մեկ անգամ ընդգծեցինք, որ մեր համապարփակ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների եւ դրանք պահպանելու ամուր հանձնառության վրա: Հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, կայուն ինստիտուտներ եւ տոկուն հասարակություն ունեցող ամուր ժողովրդավարություններ կառուցելու համատեղ ձգտումների վրա:

Մենք նաեւ քննարկել ենք վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, եւ ես ներկայացրեցի կառավարության կողմից ձեռնարկված տարբեր միջոցաեումները, տարբեր քաղաքականությունները, որոնք առնչվում են կոռուպցիայի խնդրին, սոցիալ-տնտեսական ոլորտում բոլորի համար հավասար պայմանների եւ հնարավորությունների ստեղծման կարեւոր առաջնահերթությանը, ինչպես նաեւ այս ուղությամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը:

Մենք նաեւ Եվրոպական միության մեր գործընկերներին ենք ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ ձեւով է մեր քաղաքականությունն անդրադարձել տնտեսության վրա, ինչպես նաեւ ընդգծել ենք մեր խորը հանձնառությունը՝ իրականացելու այդ բարեփոխումները, որոնք բխում են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ոգուց եւ էությունից: 

Ես նաեւ անդրադարձա Հայաստանում իրավական բարեփոխումների էական առաջնահերթությանը, որը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ներքին օրակարգում՝ ընդգծելով մեր համագործակցության կարեւորությունն այդ նպատակին հասնելու համար:

Մենք արժեւորեցինք առաջին Գործընկերության խորհրդից հետո արձանագրված զարգացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխադարձ այցելությունների համատեքստում: Կցանկանայի նշել, որ մենք շատ կարեւոր երկկողմ այց ունեցանք մարտին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսել: Ցանկանում եմ նորից շեշտել ինչպես այս այցի, այնպես էլ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը, այդ թվում այն պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մեր հարաբերությունների խորացմանը որոշակի ոլորտներում եւ Հայաստանի զարգացմանն ուղղված հստակ ծրագրերին, որոնք մենք համաձայնել ենք միասին առաջ մղել: Ես նաեւ ցանկանում եմ անդրադառնալ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին, որոնք միանգամայն վճռական նշանակություն ունեին: Դրանք իրապես ազատ եւ արդար գնահատվեցին միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Եվ ինչն ամենակարեւորն է, դրանք այդպիսին ընդունվեցին մեր հանրության կողմից: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին եւ ԵՄ անդամ երկրներին այս ընտրությունների բարեհաջող կազմակերպման հարցում մեզ տրամադրած աջակցության համար:

Մենք նաեւ այսօր հանգամանալից քննարկեցինք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Այս համաձայնագիրը, ըստ էության, մեր հարաբերությունների սահմանադրությունն է, որի շրջանակներում մենք մշակել ենքմեր համագործակցությունը քաղաքական, արդարադատության, առեւտրի, անվտանգության, մարդու իրավունքների, զարգացման ոլորտներում, ինչպես նաեւ այնպիսի ոլորտային ուղություններով, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, շրջակա միջավայրը եւ այլն:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից` իմ երախտագիտությունը հայտնելու ԵՄ անդամ այն երկրներին, որոնք, այս պահի դրությամբ, արդեն իսկ վավերացրել են ՀԸԳՀ-ն, եւ կցանկանայի նաեւ կոչ անել անդամ մյուս երկրներին քայլեր ձեռնարկել իրենց ներքին վավերացման գործընթացներն արագացնելու ուղղությամբ, որպեսզի ՀԸԳՀ-ն վերջնականապես ուժի մեջ մտնի:

Այսօրվա հանդիպման ամենակարեւոր արդյունքներից մեկն այն էր, որ մենք նաեւ քննարկեցինք եւ համաձայնեցինք ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ: Այն մեզ համար ուշադիր կերպով մշակված ծրագրային փաստաթուղթ է, որը համաձայնագրի կիրարկումը եւ մշտադիտարկումը դարձնում է լավ կառուցված եւ թիրախավորված: Մենք նաեւ գնահատեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններն՝ ուղղված մեր հարաբերությունների հետագա խորացման խթանմանը:

Մենք լայնորեն քննարկեցինք երկկողմ եւ բազմակող օրակարգին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնց, մասնավորապես,  Տիկին Մոգերինին արդեն իսկ անդրադարձավ, եւ որոնք ես լիովին կիսում եմ:

Մենք նաեւ կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ, ինչը կարեւոր փոխադարձ հանձնառություն է՝ արտահայտված տարբեր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերում:

 

Մենք մեր կողմից հետեւողական քայլեր ենք ձեռնարկում վիզայի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերի արդյունավետ կիրարկման ուղղությամբ: Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի ակտիվ խթանման նպատակով մենք ներգրավված ենք եղել անդամ պետությունների հետ ուղիղ երկխոսության մեջ՝ իհարկե ԵՄ կառույցների հետ ներգրավվածությանը զուգահեռ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցին անդրադարձել ենք մեր հանդիպման ժամանակ. այն կարեւոր հարց է, որը կոնսոլիդացնում եւ ամրապնդում է մեր հարաբերությունների բնույթը՝ մարդկանց միավորելու ճանապարհով: Մարդկանց միջեւ շփումների դրյուրացումն ամրապնդում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորությունը, եւ այդ գործընթացքում ես տեսնում եմ մեր ժողովուրդների ազատ տեղաշարժի եւ կապերի ամրապնդմանը միտված քայլերի արագացման կարեւոր քաղաքական գործառույթը: Փոխկապակցվածությունը եւ շարժունակությունն այդ առումով կարեւոր քաղաքական նշանակություն ունեն:

Մենք նաեւ ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների` այլ համատեքստերի հետ կապելու փոխարեն: Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի նախագահ պարոն Յունկերին այն ամուր աջակցության համար, որը  նա հայտնել է վարչապետ Փաշինյանի այցի եւ վարչապետի հետ հանդիպման, ինչպես նաեւ մարտին կայացած նրանց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Այսօրվա մեր քննարկման մյուս թեման Արեւելյան գործընկերության տասնամյակն էր: Արեւելյան գործընկերության կարեւոր նվաճումներից է ընդհանուր արժեքների գնահատումը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում եւ մեր երկրում կայուն զարգացման գործում ունեցած կարեւոր ներդրումը: Ցանկանում եմ նաեւ հայտարարել, որ մենք մեր սեփական ներդրումը կունենանք ազգային մակարդակով՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկելով երիտասարդության հզորացմանը եւ նորարությանը  նվիրված միջոցառում: Իհարկե, հրավեր ենք հղում ԵՄ անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին եւ, իհարկե, ԱլԳ անդամ երկրներին եւ ակնկալում ենք հյուրընկալել նրանց Հայաստանում:

Այսօր մենք նաեւ քննարկել ենք «20 արդյունք մինչեւ 2020թ»-ի իրականացումը:

Իհարկե, մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ ես վերահաստատել եմ  Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային միջնորդության ձեւաչափի շրջանակներում: Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում: Մեզ համար մյուս կարեւոր առաջնահերթությունը վերաբերում է նրան, որ ուշադրության կենտրոնում պահենք խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումը եւ խթանումը: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, լարվածության աճի վտանգների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակում են մնալ շատ կարեւոր առաջնահերթություններ: Ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության խոսքից հրաժարումը խիստ կարեւոր պայմաններ են բանակցություններում առաջընթացի համար:

Մենք ողջունում եւ ընդգծում ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ԵՄ-ի աջակցության կարեւորությունը: Մենք նաեւ գնահատում ենք Եվրամիության դերը՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ աջակցելու բանակցային գործընթացում առաջընթացին նպաստող միջավայրի ձեւավորմանը: Եվ մենք նաեւ ընդգծել ենք, որ նման ծրագրերը պետք է լինեն շատ զգուշորեն թիրախավորված, որպեսզի իրապես ծառայեն մարդկանց միջեւ շփումների նպատակին:

Կցանկանայինք վերահաստատել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրամիության հետեւողական դիրքորոշումը՝ աջակցելու գործընթացին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաեւ աջակցելու այն առաջարկություններին ու գաղափարներին, որոնք ներկայացվում են այս ձեւաչափի, այս բանակցությունների շրջանակներում։

Եվ, իհարկե, մենք խորապես վստահ ենք Եվրոպական միության նմանօրինակ համակարգված աջակցության հետեւողականության վրա: Մենք նաեւ դա ենք քննարկել։ Ուստի եւս մեկ անգամ շնորհակալություն դրա համար։

Ցանկանում եմ խոսքս եզրափակել կրկին նշելով, թե որքան բարձր ենք գնահատում այն լայն համագործակցությունը, որը մենք ունենք Բարձր ներկայացուցչի եւ Հայաստանի նվիրյալ բարեկամներ հանդիսացող իր թիմի հետ, ովքեր լավ են ճանաչում Հայաստանը, եւ ովքեր եղել են ակտիվ դերակատարներ այն ամենում, ինչը մենք կոչում ենք Հայաստան-Եվրամիություն ամուր հարաբերություններ։ Ես ցանկանում եմ առիթն օգտագործել շնորհակալություն հայտնելու նաեւ մեր թիմին՝ բաղկացած Հայաստանի  կառավարության տարբեր անդամներից՝ փոխնախարարների եւ այլ մակարդակներով, ովքեր տարվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են մեր հարաբերություններն առարկայական դարձնելու համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ֆեդերիկա՛, բարեկամական ոգու, աջակցության, պրագմատիզմի եւ կայուն հանձնառության համար՝ ուղղված Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման կարեւորագույն առաջնահերթությանը»:

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին