Մոսկվայում բողոքի երթի ժամանակ բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օրերս հաջակցություն կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման է ենթարկվել քաղաքական և հասարակական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին, գրում է meduza.io-ն:
Հիշեցնենք, որ բողոքի երթը սկսվել էր տեղի ժամանակով կեսօրին մոտ: Վերջին տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 400-ի:
Երթի մասնակցիներին բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



