Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկապե՞ս առողջության համար այդքան վտանգավոր են բջջային հեռախոսները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը վտանգավոր է, և այդ պատճառով խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել սրտին մոտ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ կոնկրետ սրտի վրա բջջային հեռախոսի ալիքների ազդեցության հարցով գիտնականները չեն էլ խոսում, սա ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից է: Տարբեր գիտնականներ կատարել են բազմաթիվ տարբեր հետազոտություններ՝ հայտնաբերելու համար, թե ինչ վտանգավոր ազդեցություն ունի բջջային հեռախոսը մարդու օրգանիզմի վրա: Արդյունքում որոշները գտել են, որ բջջային հեռախոսները բերում են փոփոխությունների ուղեղում, որոշները գտել են, որ առաջանում է ԴՆԹ-ի մոլեկուլի մուտացիա, բայց կան այնպիսիք, որոնք ընդհանրապես գտնում են, որ ոչ մի նման բան էլ չկա: Օրինակ՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները պրոֆեսոր Լևի Շեխտերի ղեկավարությամբ հետազոտել են և գտել, որ բջջային հեռախոսները անվերադարձ փոփոխություններ են առաջացնում աչքերում: Որպես փորձակենդանի նրանք վերցրել են հորթերին, որոնց 12 օր ենթարկել են 10 րոպեանոց ընդմիջումներով 50 րոպեանոց միկրոալիքների ազդեցության: Արդյունքում նկատվել է հորթերի աչքերի օպտիկական հատկությունների վատացում: Այնուամենայնիվ, համարվում է, որ բջջային հեռախոսների ամենահավանական վատ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ուղեղի քաղցկեղի առաջացումն է, ավելի կոնկրետ՝ ականջը ուղեղի հետ կապող նյարդերի ուռուցքը: Սակայն անգամ այս դեպքում քաղցկեղի ուսումնասիրության բրիտանական ինստիտուտի աշխատակիցների և պրոֆեսոր Էնտոնի Սվերդլոյի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ մոտ երկու տասնամյակ մասսայականորեն բջջային հեռախոսների օգտագործումը չի բերել աշխարհում ուղեղի քաղցկեղի դեպքերի ավելացման: Սակայն պետք է հիշել, որ բջջային հեռախոսների օգտագործումը այնքան էլ երկար պատմություն չունի, և անհայտ է, թե հիվանդացությունների ինչ ցուցանիշներ կգրանցվեն մի քանի տասնամյակ անց: Հետո էլ պետք է հիշել, որ, ասենք, 1990-ականների և ներկայիս բջջային հեռախոսների միջև «սար ու ձորի» տարբերություն է՝ ճառագայթման տեսակետից: Զարգացմանը համապատասխան բջջայինները նաև ավելի անվտանգ են դառնում: Բջջային հեռախոսների վտանգավորության հարցով առայժմ միայն վիճաբանություններ են, և ոչ մի կոնկրետ արդյունք չկա: Կարևոր են նաև երեխաների վրա բջջայինների ունեցած ազդեցությունների հետազոտությունները: Այս պահին ընդամենը կան բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման ցուցումներ, որոնք կարող են կանխել հետագայում առաջանալիք առողջական ռիսկերը: Դրանք են՝ հաճախակի չզանգել բջջային հեռախոսով, մանավանդ, եթե ձեռքի տակ կա «ֆիքսված» հեռախոս, հնարավորինս սահմանափակել խոսակցությունների տևողությունը, զանգել միայն լավ ազդանշանի պայմաններում, քանի որ վատ ազդանշանի դեպքում էլեկտրամագնիսական ճառագայթումը շատ է, օգտագործել թույլ ճառագայթող հեռախոս՝ այդ տվյալը լինում է հեռախոսի օգտագործման հրահանգում, օգտագործել ականջակալներ և զանգելու փոխարեն հնարավորինս օգտվել SMS ծառայությունից:

Իսկ ժողովրդական բանահյուսության այն առասպելի առաջացումը, որ հեռախոսը վտանգավոր է սրտի մոտ պահել, միանգամայն պարզ պատճառ ունի: Այստեղ մեղավորը այն է, որ զանգի դեպքում հիմնականում լինում է նաև հեռախոսի վիբրացիա, եթե այդ ֆունկցիան հաստատված է օգտատիրոջ կողմից: Մարդու օրգանիզմում բջջային հեռախոսի վիբրացիայի նման վիբրացիա կարող է լինել սրտի շրջանում ՝ սրտի զարկերի արդյունքում, և մարդը չի իմանում՝ դա զանգի՞ վիբրացիան է, թե՞ սրտի, ու ծնվում է մոլորությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել