«Օրենքով գողը» փորձել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ արգելված իրեր անցկացնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը եւ նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



