Գեղարքունիքի մարզում Mercedes-ը կողաշրջվել է և հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Կարեն Մխիթարյանն իր վարած Mercedes մակնիշի 07 OO 781 համարանիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 75 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ. Մխիթարյանն ու նրա ուղևոր, 27-ամյա Լ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, ապա՝ սանավիացիայի ուղղաթիռով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



