Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. փրկարարները սահմանազատել են տարածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին, ժամը 18:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Բ., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Խողովակը վնասվել է, և տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազատար խողովակի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան. տուժածներ չկան:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



