Ռոստովում ուղևորատար ավտոբուսը բռնկվել է ընթացքի ժամանակ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավտոբուս է բռնկվել ճանապարհով երթևեկելիս: Ինչպես հայտնում է Life.ru-ն, կրակը բռնկվել է շարժիչի հատվածում հենց ընթացքի ժամանակ:
Կրակը զգալիորեն տարածվել է դեպի սրահ, ինչից հետո ավտոբուսն ամբողջությամբ պատվել է ծխով: Բարեբախտաբար, մինչ այդ վարորդն ու բոլոր ուղևորները հասցրել են դուրս գալ տրանսպորտային միջոցից:
Կատարվածի հետևանքով տուժողներ չկան, սակայն ավտոբուսը մեծապես վնասվել է: Այսօր ավելի վաղ մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել երկու զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ, որոնք միմյանց են բախվել Սոչիում: Կատարվածի հետևանքով 26 մարդ տուժել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



