Ջերմուկում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել, կան տուժածներ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 8-ին՝ ժամը 18։02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս (Ա. Շ., Ռ. Ս., Կ. Հ. և Ա. Շ.) հոսպիտալացվել են Վայքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



