Օդերևութաբանները Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ հունիսի 9-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի 30-32 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Քանի որ այդ ցուցանիշը 7-8 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից, օդերևութաբանները կիրակի օրվա համար վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, որի ժամանակ տարերային աղետների սպառնալիք կա:
Ինչպես հաղորդում է РБК-ն, շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել նաև Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք վայրերում՝ Վլադիմիրսկի, Իվանովսկի, Կոստրոմայի, Ռյազանի և Յարոսլավսկի մարզերում:
Հունիսի 9-ի համար ռեկորդային է համարվում 32 աստիճան տաքությունն՝ ըստ Ցելսիուսի: Այն Մոսկվայում գրանցվել է 1948-ին: Նվազագույն ցուցանիշը՝ 2 աստիճան տաքություն, այդ օրը գրանցվել է 1889-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



