Ադրբեջանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել եղանակային պայմանների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Նախիջևան, արտակարգ վայրէջք է կատարել Լենքորանի օդանավակայանում՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը:
«Նախիջանի օդանավակայանում տիրող անբարենպաստ եղանակային պայմաններով (ամպրոպ, հորդառատ անձրև) պայմանավորված՝ AZAL J2-253 չվերթի հրամանատար օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Լենքորանի օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:08-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ)», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները Նախիջևան կհասնեն եղանակային պայմանների բարելավումից հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



