ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՀԿ գործող նախագահ եւ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին կայցելի Հայաստան:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ:
Դաչիչը եւ Նալբանդյանը կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս չորեքշաբթի օրը, հունիսի 3-ին, առավոտյան ժամը 11:00-ին Արտաքին գործերի նախարարության շենքում:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



