Հայ գործարարի որդին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանաբնակ խոշոր հայազգի գործարար, «Երևան-Պլազա» առևտրի կենտրոնի համասեփականտեր Գենադի Ստեփանյանի կրտսեր որդին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասնակից է դարձել:
Ինչպես հայտնում է Вечерняя Москва-ն, Forbes-ի ցանկում տեղ գրաված գործարարի որդին վթարի է ենթարկվել Mercedes Maybach մակնիշի մեքենայով:
Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոգորսկի մայրուղու վրա: Շագոր Ստեփանյանի ավտոմեքենան բախվել է BMW X5 մակնիշի մեքենային: Հայտնի է, որ BMW X5-ի վարորդը անցել է լուսացույցի կարմիր լույսի ներքո:
Վթարի հետևանքով երեք մարդ է տուժել: Շագոր Ստեփանյանի մոտ աջ հոնքի և ձախ ոտքի վնասվածք է ախտորոշվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



