Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ունենք օպերատիվ տեղեկություն՝ սեւազգեստ մադկանց խմբեր են ձեւավորվում․ Փաշինյանը հրահանգ տվեց Վանեցյանին եւ Օսիպյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո որոշ ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է եւ նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետեւյալ դրեւորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ որեւէ քաղաքական աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ:

Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա. «Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երեւույթներին: Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայքերով: Սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ իբր երկրում հաստատված է անիշխանություն եւ չկա իրավապահ իրավակարգ կամ այն թույլ է:

Նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը եւ ընդհանրապես իրավապահ համակարգը ոչ թե դրան պետք է վերաբերվի որպես երթեւեկության կանոնների խախտում, որովհետեւ սրանք ուղղակի երթեւեկության կաոննների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, օրինականության, պետական կարգի նկատմամբ: Նման դեպքերով պետք է ոչ միայն զբաղվի ոստիկանությունը, այլեւ հասարակական կարգով եւ անվտանգությամբ զբաղվող ուժերը եւ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն պետք է փոշմանի իր կատարած արարքի համար»:

Փաշինյանը հայտնեց, որ այս թեմայով առավոտյան զրույց է ունեցել ոստիկանապետը վալերի Օսիպյանի հետ. «Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հարց ուղղեց. «Պարոն Օսիպյան, պանոր Վանեցյան, պա՞րզ է խնդիրը», եւ ստացավ դրական պատասխան:

Այնուհետեւ վարչապետը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Պարոն Դավթյան, կարծում եմ՝ դատախազությունը նույնպես պետք է այս երեւույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ մեկնաբանության տեսակետից, այլեւ ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից:

Որովհետեւ իմ կարծիքով կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար Սա հանրային եւ ազգային անվտանգության խնդիր է: Այս հարցերին մոտենալ Քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, այդքան էլ արդարացված չէ:

Եթե կա անհրաժեշտություն, նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ եւ բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա:

Բացարձակապես կապ չունի, թե այդ քարոզն իրականացնողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակր: ՀՀ-ում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բռնության քարոզի, բռնության բառապաշարի համար բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն: Եթե դրանից հետո էլ այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ պետք է հակահարված ստանան եւ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա:

Ես հույս ունեմ, որ այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն:

Պարոն Օսիպյան, ճիշտ կլինի, որ ձեւավորեք խումբ, որը քաղաքացիների այդ ահազանգերին սովորականիցց 10 անգամ ավելի արագ կարձագանքի եւ արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջեւ»,-ասաց Փաշինյանը:

Օսիպյանն արձագանքեց, որ վարչապետի հետ խոսակցությունից հետո տվել է հանձնարարական, նաեւ կառավարության նիստից հետո կլինեն նոր հանձնարարություններ:

Իր հերթին Արթուր Դավթյանն ասաց. «Վերջին դեպքերի եւ դրանց արձագանքների հետ կապված մեր պահանջն է հետաքննության, նախաքննության մարմիններից, որպեսզի դա չդիտարկվի որպես լոկալ դեպք, եւ դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: Մենք հետեւում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ, ավելի ծանր հնցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի»:

Ինչ վերաբերում է բռնության կոչերին, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռեւս երկու տարի առաջ այդ ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնել. «Հենց դատախազությունն էր նախագիծ ներկայացրե, որ մեր երկրում քրեականացվի հանցագործություն կատարելու կոչերը: Երկարատեւ քննարկումներից հետո,  ի վերջո կառավարությունից ԱԺ գնաց միայն ահաբեկչության կատարման կոչերը: Այսինքն տարբեր ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվեց, որ ընդհանրապես հանցագործություն կամ ծանր հանցագործություն կատարելու կոչերը չքրեականացվի: Ես մնում եմ իմ հին կարծիքին, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել Աժ-ում, կարելի է այս ուղղությամբ քննարկումները շարունակել»:

ՀՀ վարչապետը նաեւ նկատեց, որ պետք է ամեն ինչ այնպես անել, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, արատահայտվելու ազատությունը որեւէ կերպ չսահմանափակվի, բայց մյուս կողմից բացառվի իրավիճակը, երբ բռնությունը , բռոության քարոզը, բռնության բառապաշարը կարող է դառնալ սովորական բան, որն իր հերթին կբերի կոնկրետ դրսեւորումների:

«Ժողովրդավարության քարոզը ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրինականությանը»,-ասաց Փաշինյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց, որ եթե տեղի է ունենում բռնության քարոզ եւ պետությունը ժամանակին ու պատշաճ չի արձագանքում, ապա դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն:

«Ես պատրաստ եմ համագործակցել իրավապահների հետ, մենք իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկում ենք տեղեկություններ: Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ կան բռնության կոչեր, որոնք կոնկրետ մարդկանց են ուղղված եւ կոնկրետ հաշվեհարդարի սպառնալիքներ են պարունակում: Պետությունը պետք է արագ հակազդի»,-ասաց նա:

Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն