Ուկրաինայում 5-ամյա երեխայի գլխին կրակած ոստիկաններն աշխատանքից հեռացվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Կիևի շրջանում 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվող ոստիկաններն աշխատանքից հեռացվել են: Այս մասին տեղեկացնում է «Украинская правда»-ն: Ոստիկանները ոչ սթափ վիճակում կրակել էին և փամփուշտներից մեկը, դիպչելով բակում խաղացող 5-ամյա տղա երեխայի գլխին, նրան ծանր վնասվածք էր հասցրել: Հիվանդանոցում երեխան մահացել էր:
Երկու ոստիկանն էլ ձերբակալված են: Այժմ նրանք կսպասեն դատավճռին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երեխայի մահվան մեղավորներն արդարացիորեն կպատժվեն և որ ինքն անձամբ կհետևի իրադարձությունների ընթացքին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



