Խոշոր վթար Երեւանում․ մեքենաներից մեկը կողաշրջվել է, երկու հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 ZC 724 համարանիշի և Lada Granta Sport մակնիշի H 373 TK 05 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը



