Մահացել է Իսրայելի նախագահի կինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելում մահացել է նախագահի կինը՝ Նեխամա Ռիվլինը: Ամիսներ առաջ նա թոքի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի վարչապետի աշխատակազմին հղումով:
Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր:
«Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին ես և իմ կինը՝ Սառան, խորին ցավակցություններ ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեխամա Ռիվլինի մահվան կապակցությամբ: Վերջին շրջանում մենք բոլորս աղոթում էինք նրա առողջացման համար, երբ նա արիաբար պայքարում էր իր կյանքի համար»,- ասվում է Բենյամին Նեթանյահուի անունից տարածված հայտարարության մեջ:
Նա տարիներ շարունակ տառապել է թոքերում ֆիբրոզ գործընթացից:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



