Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ն ու Lada-ն. կա 6 տուժած. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 20 AՏ 101 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 36 AՍ 291 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ին, այդ թվում՝ Lada-ի վարորդին, ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



