Վենետիկում կրուիզային նավը բախվել է կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենետիկ մտնելիս կրուիզային նավը կորցրել է կառավարումն ու բախվել կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, Opera կրուիզային նավն ուղևորվելիս է եղել Սան Բազիլիո նավահանգիստ և կառանման պահին քթային հատվածով բախվել Michelangelo զբոսաշրջային ջերմանավին:
Երկու մարդ ջերմանավի ուղևորներից թեթև վնասվածքներ են ստացել, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց բուժզննություն անցնելու համար: Տուժած զբոսաշրջիկների ազգությունը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ վթարը, հավանաբար, տեղի է ունեցել, երբ պատռվել է ճոպանը, որն օգտագործվում է կրուիզային նավերը քարշակին ամրացնելու համար քաղաքային ջրանցքներ մտնելիս:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



