Նախագահ Սարգսյանը Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մատարելլային
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր` հունիսի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների», - ասվում է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իտալիայի ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



