Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ար­ցա­խում հե­ղա­փո­խու­թյան կամ հա­կա­հե­ղա­փո­խու­թյան հա­մար բա­վա­րար հիմ­քեր չկան»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:

- Պարո՛ն Պետրոսյան, վերջերս բաց նամակով դիմեցիք ԱՀ նախագահ Բակո Սահակյանին և ներկայացրեցիք Ձեր պահանջը: Ի՞նչ սպասումներ ունեք նախագահից:

- Կուսակցության հիմնադրման օրից մենք մեր բոլոր բացահայտումների մասին սովորական և բաց նամակների տեսքով հանրությանն իրազեկելուն զուգահեռ՝ ներկայացրել ենք նաև իշխանություններին՝ առաջարկելով գործնական քայլեր ձեռնարկել կառավարման ոլորտում արմատական բարեփոխումեր իրականացնելու համար: Այս անգամ ևս փորձեցինք արմատական բարեփոխումներ իրականացնելու սայլը տեղից շարժել: Մեզ համար անչափ կարևոր է համոզվել, որ գործող իշխանությունները ցանկություն և տրամադրվածություն ունեն լսել ժողովրդի ձայնը, հասկանալ, որ Արցախը մի խումբ իշխանավորների կողմից սեփականաշնորհված կալվածք չէ: Խնդիրն այն է, որ ամիսներ առաջ մեր կուսակցությունը բացառել է հանրային ցնցումների միջոցով բարեփոխումներ ապահովելու ճանապարհը: Ի դեպ, դա բխում էր նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից Արցախի հանդեպ ձևավորված միանգամայն իրատեսական դիրքորոշումից, ինչը, սակայն, մեր իշխանավորների կողմից ոչ միայն ճիշտ չի ընկալվում, այլև ոչ իրատեսական մեկնաբանությունների և եզրահանգումների տեղիք է տալիս: Արդյունքում ունենք բարեփոխումների ուղին բացառող և հանդիսատեսի դերում հայտնված Արցախի ժողովուրդ, իսկ երկրում կարծես ժամանակը կանգ է առել, շատերը սպասում են հրաշքի, ինչը ուշանում է: Ժամանակին հայտարարված բարեփոխումների մեկնարկն այդպես էլ մնաց օդում կախված, ինչն Արցախում հիասթափություն, կասկածներ և անվստահություն է առաջացրել իշխանությունների նկատմամբ:

- Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հրավերով հանդիպեց պատգամավորների հետ: Կարծես հանդիպման օրակարգը բավական հագեցած է եղել, չնայած հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շուրջ այդպես էլ լիարժեք տեղեկատվություն չտարածվեց:

- Անկեղծ ասած՝ մենք այլ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից՝ միամտորեն կարծելով, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունն իր քայլով կվարակի Արցախի նախագահին, և վերջինս, վերադառնալով Ստեփանակերտ, անմիջապես ձեռնամուխ կլինի անգամ այնպիսի բարեփոխումների, որոնց մասին նույնիսկ Հայաստանում չեն պատկերացնում:

- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ Երևանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Արցախից լիարժեք արձագանքներ չեղան: Ինչպե՞ս եք որակում տեղի ունեցածը, դա պատահականությու՞ն էր, թյուրիմացությու՞ն, թե նախապես ծրագրված նպատակային գործողություն:

- Ողջունելի է ոստիկանության զգոնությունը, առավել ևս այն առումով, որ բոլորս էլ օրենքի առաջ հավասար ենք, սակայն այս միջադեպն առաջին հերթին կասկածելի բազմաթիվ հարցեր է պարունակում: Մեզ համար անհանգստացնող է, որ զենքի և զինամթերքի առկայության մասին ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը իրավական առումով անպատրաստ էր: Քանի որ, ինչպես գիտեք, ո՛չ մեքենայի զննում իրականացվեց և ո՛չ էլ խուզարկություն:

- Դատելով որոշ լրատվամիջոցների՝ Վիտալի Բալասանյանի մասին ոչ հաճելի հրապարակումներից, կարելի է ենթադրել, որ նրա շուրջ սարդոստայն է հյուսվում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այդ ամենի դրդապատճառը:

- Իմ կարծիքով, առաջին հերթին Վիտալի Բալասանյանի անկեղծությունը, սթափ ու հեռանկարային մտածողությունը, երկրի վաղվա օրվա հանդեպ իրատեսական գնահատականներն ու ռեալ անհանգստությունը, ինչպես նաև իրերն իրենց անունով կոչելու քաղաքացիական դիրքորոշման դրսևորումն անհանգստություն և անհարմարություն է առաջացրել հատկապես իշխանական վերնախավը ներկայացնող ապագա մրցակիցների շրջանում: Հասկանալի պատճառներով՝ նա ցանկալի թեկնածու չէ նաև գործող համակարգի վերնախավի համար: Խնդիրն այն է, որ Վիտալի Բալասանյանը բոլորովին վերջերս է հայտնվել Արցախի կառավարման համակարգում և չի հասցրել մերվել նրանց հետ: Նա կոռումպացված չինովնիկների շարքին չի պատկանում, ապօրինի հարստություն չի դիզել, պաշտոնական դիրքը չի չարաշահել, կապված չէ անօրինական որևէ գործողության հետ: Ամենակարևորն այն է նաև, որ պատրաստակամ է և ի զորու է Արցախում արմատական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ավելորդ ենք համարում նշել նրա հանդեպ հանրության ունեցած բարեհաճ վերաբերմունքի մասին, ինչը բազմապատկվեց ապրիլ յան հայտնի իրադարձություններին նրա դերակատարման ժամանակ: Բոլոր դեպքերում հանրությունը պարտավոր է տեղեկացված լինել հնարավոր թեկնածուների վարք ու բարքի, գործունեության մութ և լուսավոր կողմերի մասին, արածի ու չարածի, պաշտոնավարման ժամանակ ունեցած գայթակղությունների մասին:

- Վերջերս շատ է խոսվում Արցախում հեղափոխության, հակահեղափոխության, Հայաստանի և Արցախի հարաբերությունների միջև լարվածության մասին:

- Ավելի շատ այդ մասին գրում և այդ թեման գեներացնում են զանգվածային լրատվամիջոցները, իսկ որոշ անհատներ և ուժեր փորձում են այդ մտացածին թեժացումը ծառայեցնել իրենց քաղաքական և նեղ անձնական շահերին ու նպատակներին: Կռահում եմ ակնարկի ուղղությունը: Նկատի ունեք Հայաստանի վարչապետի հանրահայտ հայտարարությունն ու Արցախի նախագահի հակադարձող պատասխանը, չնայած կարելի էր նաև պարզել նման հայտարարության համար հիմք հանդիսացած աղբյուրի հավաստիությունը, որից հետո այն նետել մեդիադաշտ: Հիմա պարզվում է, որ այդ հարցի մասին իրարամերժ տեսակետներ են ձևավորվել նոր Հայաստանում և հին Արցախում, ինչը մեր ղեկավարների համար տարընթերցման առիթ դառնալուց բացի, նաև տեղեկատվական ալեկոծություն է առաջացրել հանրության շրջանում: Մեր սուբյեկտիվ մոտեցմամբ, Արցախում հեղափոխության կամ հակահեղափոխության համար բավարար հիմքեր չկան, մեզ մոտ օրակարգում իշխանափոխության և իր դարն ապրած համակարգի արմատական բարեփոխման, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր կա, ինչով էլ պայմանավորված է Արցախի անվտանգության ապահովումը:

- Արցախի որոշ կուսակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ են հանդես եկել, իսկ Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

- Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այդ կուսակցություններից որոշները համոզված հայտարարեցին, որ նա վեց ամիս հետո կտապալվի: Անցավ ևս վեց ամիս, և իշխանության մաս կազմող նույն այդ քաղաքական ուժերն այս անգամ էլ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանին աջակցելու և սատարելու մասին: Ես չեմ կարող ասել, թե ևս վեց ամիս հետո նրանք ինչ կհայտարարեն: Դեռևս անցյալ տարի, ողջունելով Հայաստանում մեկնարկած բարեփոխումները, մենք ափսոսանք ենք հայտնել, որ Արցախը զուրկ է նման հնարավորությունից: Մեր այդ խոսքը շարունակում է մնալ ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջում: Մենք հույս էինք փայփայում, որ Հայաստանին զուգահեռ պետք է սկիզբ առնեին Արցախի կառավարման համակարգում արմատական բարեփոխումները:

Չնայած երկու ղեկավարները իրար աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, սակայն Արցախում ակնկալվող փոփոխությունների մեկնարկը առ այսօր այդպես էլ չտրվեց: Այնպես որ, իմ կարծիքով՝ փոխադարձ աջակցության մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն հասել, քանի որ դրանց անմիջապես չեն հետևել գործնական քայլերը: Ու այն տպավորությունն է ձևավորվել, որ, կարծեք թե, Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Արցախում ուժեղ իշխանություն ձևավորելուն նպաստելու ցանկությունը: Արցախում ներքին մտահոգությամբ և անհանգստությամբ ընդունվեց Հայաստանի վարչապետի դավադրությունների մասին հայտարարությունը, սակայն դա անարձագանք մնաց իշխանության մաս կազմող, քաղաքական դաշտում իրենց առաջատար համարող կուսակցությունների կողմից, իսկ Բակո Սահակյանը հատարարեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ հանրությունը բացատրության է սպասում: Ինչպե՞ս բացատրել Արցախի ղեկավարության կասկածելի ու խորհրդավոր լռությունը, հատկապես այս պահին, երբ հայության ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր մեր հայրենիքի մի հատվածը մղվում է անորոշության ու վտանգներով լի հորձանուտ: Ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար, և ինչու՞ է ուշանում այդ պատասխանը:

- Շատ է խոսվում նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում:

- Մենք ողջունելի ենք համարում Արցախի հոգսերով ապրող, նրա ապագայով անհանգստացող ցանկացած հեղինակավոր անձի, այդ թվում՝ Սամվել Բաբայանի մուտքը քաղաքական դաշտ, ինչը կնպաստի ավելի իրատեսական ընտրությունների ապահովմանը:

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութ