Ուկրաինայում դպրոցականների միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում դպրոցականների միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին: Դպրոցականները վերադառնալիս են եղել էքսկուրսիայից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Դնեպրոպետրովսկի շրջանում ոստիկանությունը փորձում է պարզել ՃՏՊ-ի պատճառները: Դպրոցականները, որոնք եղել են միկրոավտոբուսում, Պոլտավա քաղաքից են: Բոլոր երեխաները տեղափոխվել են Դնեպրի հիվանդանոց, նրանք բուժզննում են անցնում:
Հայտնի է, որ նրանցից երկուսը կոտրվածքներ են ստացել: Ծնողները վթարի մասին տեղեկացվել են: Քրեական գործ է հարուցվել: Վթարի վայրում են գտնվում տրանսպերտային երկու միջոցների վարորդները: Նրանց հարցաքննում են քննիչները»,- գրված է հաղորդագրությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



