Առաջիկայում Կապանում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան և հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան. Սյունիքի մարզպետի խորհրդական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապանի օդանավակայանի վերագործարկման նպատակով՝ 2017 թ. «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում էր վերանորոգել և վերագործարկել օդանավակայանը:
Այս մասին Տաթևում ընթացող ««Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը՝ խոսելով Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին։
Նրա խոսքով՝ ուղևորային համալիրի շինարարական աշխատանքները մոտ 60 տոկոսով կատարվել են, արդյունքում՝ առաջիկայում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան և հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան։
Գոռ Թադևոսյանը նաև նշեց, որ օդանավակայանի թռիչքուղու արտաքին շերտն ամբողջությամբ փոխվում է. «Նախատեսվում է, որ ուղևորային համալիրը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ՝ 100 մարդ/ժամ սպասարկման հնարավորությամբ»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



