Գերմանիայում փոքր ինքնաթիռը խրվել է ծառերի սաղարթներում (ֆոտո)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայի արեւմուտքում փոքր ինքնաթիռը խրվել է ծառերի սաղարթներում շրջված դիրքով. ինքնաթիռում գտնվող երկու տարեց մարդիկ ստիպված էին անցկացնել այնտեղ մի քանի ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bild-ին:
Թերթի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Հոլցվիքեդ համայնքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային հողեր) շաբաթ՝ տեղական ժամանակով շուրջ 15:20-ին: Ընդ որում՝ փրկարարական գործողություններն ավարտվել են միայն 17:44-ին:
Ինքնաթիռը խրվել էր շուրջ 10 մետր բարձրության վրա: Սակայն որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բարձրությունը կազմել էր 4 մետր: Նշվում է, որ 56-ամյա օդաչուն եւ նրա ընկերուհին չեն տուժել: Ինքնաթիռի սեփականատերը գնահատել է տրանսպորտային միջոցին հասցված վնասը 130 հազար եվրոյի չափով:

.jpg)
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



