Լիոնում պայթյունի հետաքննությանը ներգրավվել է 90 քննիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լիոնի հետիոտնային փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը պահանջել է 90 քննիչների եւ մոտ 30 տեխնիկական փորձագետների ջանքներ ներգրավվել: Շաբաթ հատուկ մամուլի ասուլիսին այս մասին ասել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գործի հետաքննությանը մասնակցում է 90 քննիչ եւ մոտ 30 տեխնիկական փորձագետ», - նշել է նա՝ հավելելով, որ ներկա պահին քննությունը վկաների տասնյակ ցուցմունքներ ունի: Էյթզը հաստատել է նախկինում ԶԼՄ-ում հնեչցված այն վարկածը, որ ռումբը հեռվից է պայթեցվել: Նա նաեւ հայտնել է, որ մոտակա ժամանակաշրջանում կհրապարակվեն կասկածյալի նոր նկարները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննիչները հակված են ինքնաշեն սարքի պայթյունի վարկածին: Հարակից խանութներում տեսահսկող սարքերը ֆիքսել են, թե ինչպես է 30-35 տարեկան տղամարդը տեղական ժամանակով մոտ 17:30-ին հեծանիվով մոտենում հացաբուլկեղենի խանութին եւ այնտեղ թողնում պայուսակը: Պայթյունի հետեւանքով տուժել է 13 մարդ, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



