«Ռեալի» եւ «Արսենալի» նախկին խաղացողն ավարտեց կարիերան
ՍՊՈՐՏԲրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա խաղացողի վերջին ակումբը ռումինական «Կլուժն» էր։
Կարիերայի ընթացքում Բապտիստան հանդես է եկել «Սան Պաուլուում», «Սեւիլիայում», Մադրիդի «Ռեալում», Լոնդոնի «Արսենալում», «Մալագայում», «Ռոմայում», «Կրուզեյրոյում», «Օռլանդո Սիթիում»։
Արքայական ակումբի հետ բրազիլացին դարձել է 2008թ․ Իսպանիայի չեմպիոն։
Բրազիլիայի հավաքականում Բապտիստան անցկացրել է 48 հանդիպում, երկու անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



