Սահմանին ծառայող զինվորականներից պարտքերի հաշվին կպահվի միայն աշխատավարձի 30 տոկոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինծառայողներից, որոնք ծառայում են հակառակորդի հետ շփման գծում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողականը կատարելիս կպահվի աշխատավարձի ոչ ավելի, քան 30 տոկոսը։ Համապատասխան օրինագիծը «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին հավանության է արժանացել Հայաստանի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը ներկայացրեց նախագիծը, ավելացրեց, որ աշխատավարձից 30 տոկոսի պահումը նախատեսված է մինչեւ ամբողջ առգրավվող գումարի մարումը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



