Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե դատարանը որոշեր Քոչարյանին պահել կալանքի տակ, հայտարարվելու էր, որ այն թավշյա՞ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու ցանկությանը զուգահեռ պետք է հասկանալի լինեն նաև նպատակները: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է այն ուղղությունները, այն նպատակները, որոնցով պետք է առաջնորդվել: Բայց մինչ դատաիրավական համակարգում փոփոխություններ իրականացնելու վճռականությանն ու նպատակներին հասնելը, Ե. Վարոսյանի հետ զրույցում անդրադարձանք դատարանների մուտքերը փակելու Ն. Փաշինյանի կոչին, դրան հետևած գործողություններին ու վարչապետի ելույթին, որտեղ նա ընդգծել էր այն քայլերը, որոնցով պետք է «դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացվեն»:

«Ես խնդրին կփորձեմ նայել ռացիոնալիզմի տեսանկյունից, քանի որ իրավական տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Նախ՝ ես չհասկացա, թե այդ ամենն ինչի համար արվեց, ինձ համար դա անհասկանալի մնաց: Հարց է նաև, թե ի՞նչ էր դա տալու: Ես այդպես էլ չհասկացա, թե դատարանի դռները փակելու կոչի ու դրան հետևող հայտարարության մեջ ի՞նչ կապ կար. եթե հայտարարելու ինչ-որ բան կար, այն կարելի էր հայտարարել առանց դատարանների դռները մի քանի ժամով փակելու: Ընդ որում՝ շատ վատ եմ գնահատում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո. այդ որոշման և ակցիայի կապը շատ վատ բանի մասին է խոսում: Դա նշանակում է, որ իշխանությունը դժգոհ է կոնկրետ որոշումից ու փորձում է հակազդել: Նման քայլերն են, որ Քոչարյանի պաշտպանական թիմին իրենց պաշտպանությունն իրականացնելու անսպառ հնարավորություններ են տվել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ե. Վարոսյանը:

Ի թիվս այլ քայլերի՝ Ն. Փաշինյանը հայտարարեց դատավորներին vetting-ի (ստուգման գործընթաց) ենթարկելու մասին: Հարցին՝ կա՞ արդյոք այդ գործընթացն իրականացնելու գործիքակազմ, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրը զտումն է: Այսինքն, զտենք՝ դնենք չափանիշներ, որոնց համապատասխանող դատավորները կմնան, չհամապատասխանողները՝ կգնան: Իհարկե, պարզ է, որ այսօր այդ գործիքակազմը չկա: Բնականաբար, դա նոր ձևավորվելիք կառույց պետք է լինի, պետք է նաև համապատասխան օրենսդրական, ինչու չէ, նաև սահմանադրական կարգավորումներ լինեն դրա համար»:

Շարունակելով՝ նա նշեց. «Իհարկե, vetting-ն իր մեջ ռացիոնալիզմի տարրեր պարունակում է: Ես համաձայն եմ վարչապետի այն պնդմանը, որ պետք է ստուգել ունեցվածքը, եթե կա կասկած, պետք է ստուգել նաև դատավոր դառնալու ուղին: Սա նորմալ է, կնպաստի, որ դատավորներն ավելի վճռական լինեն և ավելի համարձակ դառնան, որովհետև եթե մաքուր ես, խնդիր չունես, քեզ նաև չեն կարող ճնշել: Եվ այն սակավաթիվ դատավորները, որոնք միշտ վճռական են եղել, չեն ընկրկել իշխանությունների ու ճնշումների առաջ, այսօր էլ չեն ընկրկում: Իրենք այդ խնդրից զերծ են ու դրա համար էլ կարողանում են նաև հակադարձել: Ես ցանկանում եմ, որ դատարանը բաղկացած լինի հենց նման անձանցից:

Բայց արդյոք կա՞ այդ ցանկությունը, որովհետև հայտարարվածին զուգահեռ կոնկրետ մի քանի դատավորների ուղղությամբ սլաքներ են ուղղվում: Այն դատավորների, որոնք իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացրել: Լավ իշխանությունը դատական համակարգը պետք է խարսխի հենց այդպիսի անձանցից, որոնք պատրաստ են իրենց ոչ հաճելի, բայց օբյեկտիվ որոշումներ կայացրել: Եթե այդ vetting-ն արվում է նրա համար, որ դատական համակարգը բաղկացած լինի միայն հլու-հնազանդ կամակատարներից, մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու, քան ունեցել ենք նախքան այս փոփոխությունները»:

Փաստաբանը շեշտեց, որ այն ամենը, ինչն այս պահին շրջապատում է այդ առաջարկը, նշված նպատակի առումով հույսեր չի ներշնչում: «Հույս չի ներշնչում նաև ընտրված օրը. այսինքն, եթե դատարանը որոշեր Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ, այն լա՞վն էր լինելու, հայտարարվելու էր, որ ամեն ինչ նորմա՞լ է, և դատարանը թավշյա՞ է: Մեկ որոշում հիմք ընդունելով՝ չի կարելի քայլեր ձեռնարկելու որոշում կայացնել: Այդ ամենն այնքան երկարատև ու նուրբ գործընթաց է: Մեկ տարվա մեջ արդեն պետք է մշակված լինեին՝ պետք չէր սպասել ինչ-որ որոշման»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով առհասարակ դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված իրավիճակից ու բարեփոխումների գնալու ուղղություններից՝ նա ընդգծեց. «Իրավիճակը խնդրահարույց է: Դատաիրավական համակարգը պետության հիմնասյուներից մեկն է, մի հսկայական ոլորտ է, որը կարգավորելու, իդեալական տարբերակներ մշակելու համար տասը գիտնականն էլ է քիչ: Սա ժամանակատար գործընթաց է, և մեկ տարին պետք չէր վատնել ու չզբաղվել այդ ոլորտով: Օրինակ, վաղուց կարող էր կարգավորված լինել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ թե օրենք, այլ ժամանակավոր մի թուղթ է, որը տարիներով այդպես մնացել է: Անգամ այդ փոքր օրենքն այս մեկ տարվա մեջ ռեֆորմի չի ենթարկվել: Ո՛չ հայեցակարգ է կազմվել, ո՛չ օրենքի փոփոխության նախագիծ կա, ո՛չ էլ հասկանալի է՝ առհասարակ ցանկություն կա՞, թե՞ ոչ: Տեսեք՝ անգամ այդ մի հատվածը չկարգավորած, անգամ կարգավորելու փորձ չարած, խոսվում է vetting-ի, անցումային արդարադատության և այլնի մասին: Մինչդեռ այդ ամենին պետք էր փուլ առ փուլ գնալ՝ ժամանակին էր պետք սկսել: Տեսեք՝ մինչև այս պահը գիտենք երկու բառ՝ անցումային արդարադատություն: Բոլորս գիտենք, որ բազմաթիվ երկրներում այն կյանքի կոչելու տարբեր փորձեր են արվել կամ էլ կյանքի են կոչել: Բայց թե հիմա մեզ ի՞նչ է փորձ արվում ներկայացնել՝ չգիտենք: Ո՛չ որևէ երկրի օրինակ է մատնանշվում, ո՛չ էլ նախագիծ կա: Ու չկա հայեցակարգ, թե այս ամենի տակ ի՞նչ է թաքնված: Ուստիև անհնար է ասել՝ լավ բան է, թե՝ վատ, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, վնասակար է, թե՞ օգտակար: Այդ ամենը զուտ խոսակցություններ են»:

Դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտություն, ըստ փաստաբանի, միշտ է եղել, բայց մնացել է խոսքերի մակարդակում. «Իմ տեսլականը հետևյալն է. դատական համակարգը պետք է ծայրից ծայր կազմված լինի այն դատավորներից, որոնք ոչնչից չեն վախենում, որոնք կախված են միմիայն օրենքից, նպատակը դա պետք է լինի. իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ այդ դատական համակարգը չի լինելու իր հլու կամակատարը, լինելու է նաև իր հսկողը, իր սխալները վեր հանողը, իր բոլոր գործողություններն օրենքի դաշտ բերողը: Սա է պետության զարգացման գրավականը: Այդ վճռականությունն այսօր կա՞, ինձ համար այն դեռ չի նշմարվում: Ես տեսնում եմ, որ անհաճո որոշում հանդիպելիս իշխանության կողմից ջղաձգումներ են լինում, ինչն անընդունելի է. եթե, ի դեմս դատական համակարգի, իշխանությունը ցանկանում է ունենալ դակող մարմին, ապա կարող ենք առհասարակ այդ համակարգը վերացնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»