Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր ականատես եղանք մի սարսափելի իրադրության. Արմինե Ֆանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խստորեն դատապարտում եմ այսօրվա գործելաոճը։ Մենք գիտենք, որ ՀՀ  Սահմանադրության համաձայն իշխանությունն իրականացվում է իշխանության երեք թևերի միջոցով, և դրանք ոչ թե միմյանց նկատմամաբ ճնշումների միջոցով պետք է իրականացնեն իրենց գործունեությունը, այլ փոխհավասարակշռման հիման վրա։ Բայց այսօր ականատես եղանք մի սարսափելի իրադրության, երբ օրենսդիր և գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ խոչընդոտեցին դատական իշխանության գործունեությունը՝ խախտելով իշխանության երեք թևերի հավասարակշռությունը»,-այս մասին ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ակցիային, երբ առավոտյան 08։30-ից փակվել էին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

Նա նշեց՝ տեսնում է լուրջ միջամտություն դատական իշխանության գործունեությանը, ինչպես նաև դատարանի ազատության առջև ծառացած լուրջ խնդիրներ․ «Չեմ կարող ասել՝ որոնք են դրդապատճառները, բայց ըստ երևույթին, դրանք պայմանավորված են հնչեղություն վայելող դատական գործերի որոշումներով, որոնք այնքան էլ հաճելի չէին իշխանական որոշ թևերին։ Համենայն դեպս՝ Ռոբերտ Քոչարյանի վճռին հաջորդեց վարչապետի հակասահմանադրական կոչը։ Բայց գուցե կան այլ դրդապատճառներ, և այս իրադարձությունը հասունացրեց այդ որոշումը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ մենք այսօր մոտավորապես 10 տարով հետքայլ արեցինք և այն հենասյուները, որ կառուցել էինք մեր պետության ստեղծման ճանապարհին, այսօր լուրջ վնաս կրեց։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի, փաստաբանը նկատեց․ «Դատավորների վրա ճնշում են գործադրելու, ասեն՝ դիմումներ գրեն և լիազորությունները դադարեցնե՞ն։ Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Նրանք, ովքեր հավատարիմ չեն իրենց կոչմանը, արդարադատություն չեն իրականացնում, որովհետև սովոր են զանգովի արդարադատության: Այդպիսիք իրենք չէին դիմանա ճնշմանը։ Դրան պետք է հասնել հասարակական բարձր իրավագիտակցությամբ, ոչ թե պաշտոնյաներին հրահանգել, որպեսզի գնան փակեն դատական իշխանության դռները, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքացիների իրավունքների խախտման, ազատության, արդար դատաքննության, ողջամիտ ժամկետներում գործերի քննության»,- ասաց Ֆանյանը՝ հարց բարձրացնելով՝ դրա պատասխանն ո՞վ է տալու։

Փաստաբանի համար դատապարտելի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պատրաստակամությունը՝ ազատման դիմում գրելու․ «Ստացվում է՝ ինքը պատրաստ չէ աշխատել թափանցիկ դաշտում։ Դատավորը, որն ինքն իր տեղում է և օրենքով ու Սահմանադրությամբ է գործում, ինչպե՞ս կարող է որևէ պաշտոնյայի կոչով ասել, որ պատրաստ է լիազորությունները դադարեցնել։ Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, ինքը ի՞նչ էր կոչված անելու»,- ասաց Ֆանյանը։

Նա նշեց՝ դատավորներ ունենք, որոնք կանգնած են մեր իրավական պետության կերտման  ճանապարհի ակունքներում և չի ցանկանա, որ դատական համակարգը կորցնի նրանց։

«Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվել