Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։ Այսպիսի կոչով ուսանողությանն է դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
«Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։
ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել է վաղվանից արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մտքերը․ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,- գրել է նա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



