Մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին:
Վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել են Սարգիս Ս.-ի Տիգրան Վ.-ի, Հովհաննես Չ.-ի մասնակցությամբ, մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվելու գործընթաց ու բռնություն գործադրելով, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից խլել են այդ եղանակով վաստակած գումարը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



