Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճիշտ հարաբերությունների նախանշաններ

ԼԱՅՖ

Ինչպիսի՞ն պետք է լինեն իդեալական հարաբերությունները: Եկեք հասկանանք, թե մեզ ինչ է պետք կայուն հարաբերությունների համար եւ ինչպիսին պիտի լինեն դրանք իդեալական տարբերակում. 

Դուք հարգում եք ձեր տարբերությունները եւ դրանք օգտագործում եք ի շահ ձեզ:  Իմ կարծիքով դա ամենից լավ կարելի է ներկայացնել՝ սպորտի հետ համեմատելով:  Ամեն թիմում տարբեր կարողություններ ունեցող մասնակիցներ կան: Ոմանք լավ փոխանցում են անում, մյուսները արագ վազում են, բայց համերաշխ գործելու դեպքում իրոք լավագույն արդյունք են ցույց տալիս:  Նույնն էլ հարաբերություններում է:  Երկու զուգընկերն էլ պիտի հասկանան, որ իրենցից յուրաքանչյուրն այնպիսի արժանիքներ ունի, որոնք մյուսը չունի եւ միայն միասնության մեջ կկարողանաք փոխադարձ լրացնել իրար: Միայն միասնականությամբ է թիմը հաղթում:  

Դուք վիճում եք: Ոչ հաճախ եւ ոչ կոպտորեն: Բայց եթե ձեր միջեւ վեճ է ծագում, նշանակում է` ձեզնից յուրաքանչյուրը սեփական կարծիք ունի, ընդ որում, դուք բավականաչափ ուժեր ունեք ձեր դիրքորոշումը փաստարկելու համար:  Եվ դա լավ է:  Փաստարկների բացակայությունը կարող  է միայն գաղտնի զգացմունքների մասին վկայել եւ սեփական կարծիքը հայտնելիս  100 տոկոսանոց ազնվության բացակայության: Անդորրը պահպանելու նպատակով լռելը եւ սեփական զգացմունքները զսպելը հաճախ թյուրըմբռնման կարող է հանգեցնել ու նույնիսկ հարաբերությունների խզման: 

Դուք դադարում եք թաքցնել ձեր թերությունները:  Կատարյալ մարդիկ գոյություն չունեն: Եթե դուք դիտավորյալ թաքցնում եք թերությունները, ձեզ ոչ բնորոշ դեր եք խաղում, զուգընկերոջ առաջ դիմակ եք հագնում, նա չի կարողանա բացահայտել ձեր իսկական էությունը:  Նորմալ հարաբերությունները կառուցվում են անկեղծության վրա: Եթե ձեր միջեւ զգացմունքներ կան, ձեզ կսիրեն եւ կգնահատեն ձեր բոլոր արատների եւ թերությունների հետ միասին:  

Դուք քննարկում եք սեքսի թեման: Շփումը երջանիկ, առողջ հարաբերությունների բանալին է:  Ինտիմ թեման պիտի առաջին հերթին քննարկվի, չէ՞ որ երկու զուգընկերը պիտի իրենց բավարարված զգան:  Հասկացեք, իրար սիրող չափահասների միջեւ արգելված թեմաներ չպիտի լինեն:  

Դուք կարողանում եք միասին լռել: Պատահե՞լ է, որ միասին նույն սենյակում լինեք եւ վայելեք լռությունը:  Ու միաժամանակ ձեզ շփոթված չզգաք, դուք լավ եք զգում միասին, վայելում եք իրար ընկերակցությունը: Այնքան կարեւոր է երբեմն միասին լռելը: 

Դուք պահպանում եք ձեր անհատականությունը: Վերադառնանք առաջին կետին` սպորտի հետ համեմատությանը:  Եթե դուք անընդհատ փորձում եք փոխանցումներ իրականացնել այնպես, ինչպես դա անում է փոխանցման մասնագետ մարզիկը, աստիճանաբար կորցնում եք թիմում ձեր դերը, որովհետեւ փորձում եք նմանվել այլ խաղացողի:  Նույնն էլ հարաբերություններում է: Դուք պիտի հասկանաք, որ ցանկացած հարաբերությունում պիտի մնաք այն, ինչ կաք: Չարժե նմանվել որեւէ մեկին, պետք չէ իրավիճակի զոհը դառնալ: Անիմաստ ինքնազոհողությունները ձեզ «փալաս» կդարձնեն: Դուք երջանիկ չեք դառնա, ավելին` չեք համարձակվի զուգընկերոջն ասել, թե ինչ եք ուզում ամենից շատ:

Դուք հարգում եք իրար անձնական կյանքը: Այո, դուք թիմ եք, մեկ միասնություն, ձեր նշանաբանն է.  «Այն ամենը, ինչ իմն է, քոնն է, այն, ինչ քոնն է, իմն է»: Հրաշալի է: Բայց չարժե մոռանալ, որ դուք երկու տարբեր մարդ եք, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի որոշակի անձնական կյանքի, որն արժանի է հարգանքի:  Դա չի նշանակում, թե  պետք է հետեւել իրար կամ ստուգել հեռախոսային հաղորդագրությունները: Բացառություն է, երբ դրա համար լուրջ պատճառ կա:  Մնացած դեպքերում մի չարաշահեք վստահությունը, եւ ձեր հարաբերությունները իդեալական կլինեն:  Դուք վստահում եք իրար: Վստահությունը ցանկացած հարաբերության հիմքն է:  Առանց վստահության, դուք չեք կարողանա հանգիստ սրտով թողնել, որ ձեր զուգընկերը հանդիպի ընկերներին կամ նույնիսկ աշխատանքի գնա: Նման հարաբերություններն անընդհատ կավերվեն, մինչեւ որ բաժանվեք: 

Արգելված թեմաների բացակայություն: Հաճախ իրար հետ ապրող մարդկանց միջեւ թյուրիմացություններ են ի հայտ գալիս, որոնք քննարկման կարիք ունեն: Եթե հարազատ մարդուն չվիրավորելու համար խուսափեք բարդ զրույցներից, դա կհանգեցնի ավելորդ չարտահայտվածության եւ լարվածություն կմտցնի ձեր հարաբերություններում: Փորձեք հանգիստ եւ հարգալից բացատրել ձեր դիրքորոշումն ու զգացմունքները: 

Դուք ընդունում եք իրար անցյալը: Ձեզանից յուրաքանչյուրը անցյալ ունի: Ձեզ համար բացահայտելով մարդուն` դուք պիտի հարգանքով եւ ըմբռնումով մոտենաք նրա անցյալին:  Հրաժարվելով լսել մոտ մարդու կյանքի պատմությունը, դուք ցույց եք տալիս, որ չեք ցանկանում նրան ընդունել այնպիսին, ինչպիսին եղել է եւ կա:  Նորմալ հարաբերություններում քննարկման բոլոր թեմաները պիտի բաց լինեն:

Միաժամանակ կարեւոր է հասկանալ, որ կարեւորը միայն ներկան է, իսկ անցյալը ընդմիշտ կմնա միայն անցյալում: 

Աղբյուրը` Creu

NEWS.am STYLE

 

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները