Հափշտակել էր հագուստ՝ գրպանում 160.000 ռուբլի և 30.000 դրամ․ կողոպուտ Սպիտակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի 49 հասցեից 1991 թ. ծնված Բորիս Մ.-ն մայիսի 13-ին հափշտակել է հագուստներ, որոնցից մեկի գրպանում եղել է 160.000 ռուբլի և 30.000 դրամ, ու դիմել փախուստի: Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցից Բորիս Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



