Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը․ քաղաքապետարանից պահանջում են կատարել խոստումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, եւ արհեստական անհարթությունից հետո տեղադրվի նաեւ լուսակիր, սակայն քանի որ խոստումը չի կատարվել, վրաերթերը այդ հատվածում չեն պակասել:
\Այս պահին բնակիչների հետ բանակցություններ են վարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանը և Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։:
Երթևեկությունը նշված վայրում այս պահին դադարեցված է:



1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



