«Յուվենտուսը» պարտվեց Հռոմում
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց Հռոմի «Ռոմային»: Դաշտի տերերից խաղի վերջնամասում աչքի ընկան իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ու բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Սա թուրինյան ակումբի երրորդ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ռոման» հավաքեց 62 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Միլանին»: «Յուվենտուսն» ունի 89 միավոր եւ 13 միավոր է առաջ երկրորդ տեղն ապահոված «Նապոլիից»:
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 2:0
Ալեսանդրո Ֆլորենցի, 79, Էդին Ջեկո, 90+3
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



