Արմավիրի մարզում Mercedes-ը տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Առատաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



