Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 12-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ., ծնված 1997 թ.) և «Mercedes» (վարորդ Վ.Փ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:20-ին: Այրվել են ավտոմեքենաների առջևի հատվածներն ամբողջությամբ և սրահները՝ մասամբ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



