Ողբերգական վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում մայիսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սամվել Ամիրյանը Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է տուժածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:
Տուժածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



