Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրիլի 16-ը որպես հայկական կինոյի օր չսահմանելը կհամարեմ անհասկանալի «կապրիզ»»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը սահմանել հայ կինոյի օր: Դեռևս օրեր առաջ նախագծի քննարկման ժամանակ կարծիքները տարբեր էին: Պատգամավորներից ոմանք, օրինակ, պնդում էին, որ գոյություն ունի կինոյի միջազգային օր, որը նշվում է դեկտեմբերի 28-ին, ուստի պետք չէ տոնացույցում մեկ առանձին օր էլ հատկացնել հայկական կինոյին: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հակադարձում է՝ հայկական կինոն պետք է արժևորել՝ տոնացույցում հատուկ օր սահմանելով :

Հայաստանիկինեմատոգրաֆիստներիմիության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ միությունն, այսպես, թե այնպես, ամեն տարի նշում է ապրիլի 16-ը որպես հայկական կինոյի օր:

«Իմ հիմնադրած կինոակադեմիան մրցանակներ է շնորհում հայկական կինոյի մասնագետներին: Կան տարբեր մասնագիտական գիլդիաներ, որոնք մրցանակներ են հանձնում իրենց ոլորտի կարևոր ներկայացուցիչներին: Ապրիլի 16-ին կազմակերպվում են երեկոներ և ֆիլմերի ցուցադրություններ: Այսինքն՝ այդ օրն ինքնըստինքյան կազմակերպվում են միջոցառումներ, քանի որ դա հայկական կինոյի սկիզբն է: Մտածողություն կա, որ կա կինոյի միջազգային օր և պետք չէ հայ կինոյի օրն առանձին նշել: Բայց պետք է հաշվի առնել, որ հայկական կինոն իր սկզբնավորման տարիներին համաշխարհային կինոյի մակարդակին էր: Մեր համր ֆիլմերը ոչնչով չեն զիջում ամերիկյան, եվրոպական ֆիլմերին՝ իրենց մակարդակով, տեխնիկական հագեցվածությամբ և հետաքրքրությամբ: Հայկական կինոյի ստեղծումն ունի առանձին պատմություն: Մի ազգի պատմություն է, որը կարծես մոխիրներից վեր հառնելով, Խորհրդային Միության ծանր տարիներին կարողացավ ուժ գտնել իր մեջ ստեղծելու կինեմատոգրաֆ, երբ ամբողջ աշխարհը նոր էր սկսել դրա մասին մտածել», - ասում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կինոն շատ կարևոր և լուրջ զենք է, և հայ ազգը պետք է  հասկանա՝ ինչպես շախմատը, այնպես էլ կինոն, կարող է իրեն  հետաքրքիր ձևով ներկայացնել աշխարհին: «Ապրիլի 16-ն անպայման պետք է սահմանվի որպես հայկական կինոյի օր: Չընդունելը համարում եմ անհասկանալի դիմադրություն, «կապրիզ»:

Չեմ կարծում, որ ինչ- որ մեկն ավելի շատ մտածի կինոյի մասին և կարևորությունն իմանա, քան մենք (նկատի ունի կինոգործիչներին- խմբ.): Կինեմատոգրաֆիստների միությունն է նաև խորհրդարանին ներկայացրել իր կարծիքը, ցանկությունը, նաև խնդրանքը, որպեսզի իրենք հաստատեն այդ օրը տոնացույցում: Եթե մեկ ամբողջ կինեմատոգրաֆ նման առաջարկություն է անում, ասելով որ նույնիսկ հանգստյան օր պետք չէ, ինչո՞ւ ընդառաջ չգնալ», - եզրափակում է Հարություն Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան

Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան