«Բարսելոնան» կբաժանվի 8 խաղացողներից
ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է այս ամռանը բաժանվել 8 խաղացողներից, հաղորդում է AS-ը։
Ցուցակում են Սամուել Ումտիտին, Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյոն, Յասպեր Սիլեսենը, Թոմաս Վերմալենը եւ Ռաֆինյան Ալկանտարան։ Վարձակալությամբ հանդես եկող Կեւին-Պրինս Բոատենգը կվերադառնա իտալական «Սասուոլո», Ջեյսոն Մուրիլյոն՝ իսպանական «Վալենսիա»։
Կատալոնական ակումբի ղեկավարության օրակարգում է նաեւ թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունը, սակայն խնդիրն այն է, առայժմ չկա նրան փոխարինողի թեկնածություն։
Հիշեցնենք, որ երկրորդ մրցաշրջանում անընդմեջ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում դուրս է մնում պայքարից՝ առաջին խաղում երեք գոլի առավելությունից հետո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



