Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը եղել է նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ ծաղիկներ է դրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 8–ից Արցախում է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



