Խոր Վիրապում գերմանացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից:
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն:
Ըստ աղբյուրի՝ մահացածը եղել է զբոսաշրջիկ:
Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, և հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



